ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Վիլնյուսում հանդիպել է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է նաև Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու համար Բելառուսում իրավիճակը և այն, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը ուժեղացնել երկրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները», – ասվում է հայտարարության մեջ:








































