ԱՄՆ քիմիական մի ընկերության գիտնականները խոսեցին ամենաառողջարար և համեղ շոկոլադի բանաձևի ստեղծման մասին: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Phys.org կայքում:
Մասնագետների կարծիքով՝ կաթնային շոկոլադն ամենագերադասելին է աշխարհում իր հաճելի համի շնորհիվ:
Այնուամենայնիվ, մուգ, դառը շոկոլադն ավելի առողջարար է: Գիտնականները նշել են, որ այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև ֆենոլային միացություններ և օգտակար միկրոէլեմենտներ:
Փորձագետներին հաջողվել է նույն օգտակար հատկություններով կաթնային շոկոլադ ստեղծել. դրա մեջ ավելացրել են կարմիր գետնանուշի կեղև: Այն պարունակում է 15% ֆենոլային միացություններ, որոնք հակաօքսիդանտների աղբյուր են:
Մասնագետների կարծիքով ՝ օգտագործված սուրճի մրուրը և թեյի տերևները նույնպես կարող են օգտակար հատկություններ ունենալ:










































