Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Բոլորի գլխացավը Թուրքիան է․ Երևանն առաջարկում է միասնական ճակատ ձևավորել

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ «Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:»,-ասել է վարչապետը:

Օրեր առաջ, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած իրադարձություններին և, ըստ էության, որոշակիորեն ամփոփելով դրանց արդյունքում ստեղծված իրադրությունը վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընդլայնի Թուրքիայի ագրեսիվության աճի զսպման միջազգային ձևաչափերում իր ներգրավվածության ծավալը: Փաստորեն, վարչապետ Փաշինյանի խոսքում արձանագրվում է, որ Հայաստանն այլևս անբավարար է համարում Թուրքիայի զսպման եղած մեխանիզմները կամ ձևաչափերը: Այստեղ բնականաբար առաջանում է հարց՝ իսկ որո՞նք էին դրանք:

Ինչպես հայտնի է, հայկական գիտակցության ու ենթագիտակցության մեջ տարիներ, տասնամյակներ, իսկ գուցե հարյուրամյակներ մեխվել է այն, որ Հայաստանին Թուրքիայից պաշտպանում է Ռուսաստանը և ամենը, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքական ծրագրերի ու շահերի, հետաքրքրությունների հետ: Ու չնայած հանգամանքին, որ պատմությունն ընդհուպ ամենաողբերգական դրսևորումներով ցույց է տվել հակառակը, այդուհանդերձ, այդ հանգամանքը առ այսօր փորձ է արվում «մեխել» Հայաստանի հանրային գիտակցության մեջ, թեև պետք է նկատել, որ հանրությունն, իհարկե, այլևս նախկինը չէ և հեշտ չէ «մեխելու» այդ գործընթացը: Բայց և այնպես, այն կա, և այն բազմաթիվ կարևոր հարցերի, այդ թվում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերության առողջացմանը և արդյունավետության ու փոխշահավետության բարձրացմանը միտված գործընթացների նենգափոխման միջոց է: Միջոց, որ տարբեր, հաճախ նաև իրարամերժ ծայրահեղություններով փորձ է արվում կիրառել թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից:

Մասնավորապես, այդ համատեքստում, երբ խոսակցություն է ծավալվում այն մասին, որ, օրինակ, ռուսական ներկայիս կարողությունների համակարգն ի վիճակի չէ լինել Հայաստանի համար Թուրքիայի զսպման գործում արդյունավետ դաշնակցային մեխանիզմ, լինի խոսքը երկկողմ, թե հավաքական անվտանգային՝ ՀԱՊԿ ձևաչափով, անմիջապես հայտնվում են շրջանակներ, որ դա ներկայացնում են իբրև Հայաստանում մոլեգնող հակառուսականություն՝ փորձելով իրենց հարցերը լուծել այդօրինակ նենգափոխումով, և անմիջապես հայտնվում են ուժեր, որոնք սիրով յուղ են լցնում նենգափոխումների այդ կրակին, բորբոքելով այն և արանքում ճզմելով կամ այրելով կարևոր և բովանդակային խնդիրները: Մինչդեռ, անկասկած է, որ Հայաստանի համար թուրքական սպառնալիքը առավել քան առկա է, անկասկած է, որ Հայաստանը, ցավոք սրտի, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների կուտակումով այս պահին և, թերևս, մոտ ապագայում ի վիճակի չէ միայնակ ապահովել թուրքական սպառնալիքի արդյունավետ կանխարգելում ու հակազդում, անկասկած է, որ այդ գործում ընդհանուր շահ ունի Ռուսաստանն, ու այստեղ Հայաստանը կարող է աշխատել, դաշնակցել, գործակցել, բայց միևնույն ժամանակ նույնքան անկասկած է, որ Հայաստանը այդ հարցում, օժանդակ աջակցության հարցում չի կարող լիարժեք ապավինել Ռուսաստանի աջակցությանը, առավել ևս դաշնակցային վարքագծին: Մենք հեռու ենք նաև պնդել, թե որևէ այլ երկրի կամ կենտրոնի արժե վստահել ավելին: Ամենևին, մենք երկրները, ուժային կենտրոնները չենք բաժանում լավի և վատի, չարի և բարու: Մենք պետք է գնահատումը իրականացնենք լոկ մեր շահով:

Ամբողջ հարցն այն է, որ վստահելով միայն ինքներս մեր ուժին, բայց նաև գիտակցելով, որ Թուրքիայի դեպքում այդ ուժը կարող է չլիներ բավարար երաշխավորության հիմք, որ մենք անվտանգ ենք, աջակցի պարագայում մենք չպետք է հենված լինենք մեկ ուղղության վրա: Մենք պետք է ապահովենք առնվազն երկու ուղղություն և ձգտենք, իհարկե, կանխարգելիչ և զսպող մի շարք, բյուր ուղղությունների ձևավորման: Դա նաև օգնելու է լուծել թե՛ մեր անմիջական անվտանգության առավել հուսալի, կայուն, կանխատեսելի և վստահելի համալիրի ձևավորման հարց, թե՛ նաև հայկական պետականության ու ապագայի վերաբերյալ հոգեբանական նշանակության հարց մտածողության մակարդակում: Այդպիսի բազմազան, դիվերսիֆիկացված անվտանգային աջակցային, գործընկերային համալիրի ձևավորումով մենք պետք է կարողանանք հաղթահարել նստած այն կարծրատիպը և հայ ժողովրդի զգալի մասերի մանիպուլացնող միտքը, թե առանց Ռուսաստանի մենք կորած ենք: Ըստ այդմ, Թուրքիայի սպառնալիքի զսպման առիթով վարչապետ Փաշինյանի արձանագրած նպատակադրումը խորքային առումով լոկ այդ սպառնալիքի հարց չէ, այլ դրա համատեքստում, խոշոր հաշվով, հայկական պետականության անվտանգության ու զարգացման ռազմավարական հեռանկարի խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում