Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Այս մասին նա խոսել է երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում։
Ռուսական կողմը հետևում է Վրաստանում իրավիճակին, նշել է Լավրովը: Նա հավելել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև սպասել տարածաշրջանում և աշխարհում համաճարակաբանական իրավիճակի կայունացմանը:
Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն: Ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել է ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան:
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ 2019 թվականի հունիսի 20-ին մի քանի հազար մարդ հակառուսական հավաք էին կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում, խորհրդարանի շենքի դիմաց: