Apple-ի կապիտալիզացիան օգոստոսի 19-ի առավոտյան առաջին անգամ գերազանցել է երկու տրիլիոն դոլարը, ընկերության բաժնետոմսերի գինը հասել է 468.6 դոլարի, հաղորդում է Wall Street Journal-ը:
2020թ.-ի սկզբից Apple-ի բաժնետոմսերն աճել են 57%-ով:
Մինչ այս պահը միակ հանրային ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է այս ցուցանիշը, եղել է սաուդյան Saudi Aramco նավթարդյունաբերող ձեռնարկությունը:
Apple-ի, հուլիսի վերջին ներկայացրած հաշվետվությունը, գերազանցել է փորձագետների կանխատեսումները. ընկերության եկամուտներն աճել են 11%-ով, իսկ շահույթը՝ 12%-ով:
Կորոնավիրուսային համավարակի ֆոնին սկսել են աճել ՏՏ ոլորտի կորպորացիաների և առցանց ծառայությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ Apple, Google, Amazon, Facebook, Microsoft ընկերություններինը: Forbes ամսագիրը հաշվարկել է, որ մայիսի վերջին աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 255 միլիարդ դոլարով:









































