Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Ցանկություն և կարողություն. Հարցն այն է՝ ով ինչ է ցանկանում

Տավուշյան մարտերից հետո ստեղծված տարածաշրջանային նոր իրողություններում առաջիկայում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան շարունակելու է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Փաստն այն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը անցյալում Հայաստանում դադարեցրել էր մնացյալ բոլոր զարգացումները, դարձել էր հասարակական-քաղաքական կյանքի արգելակ: Ավելին, սկսել էր արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում էր միայն ու միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ:

Ասել, թե գործընթացը դրան չարժե՝ իհարկե, սխալ կլինի: Բայց նաև մեծ սխալ է գերագնահատել դրա առկա վիճակը, դրա պատճառները և հեռանկարները, ու ամբողջ հասարակական-քաղաքական էներգիան և ռեսուրսները կամ դրանց զգալի մասը դնել ղարաբաղյան գործընթացի ուղղության վրա: Վերջին տարիներին տեղի ունեցավ հենց այդ, և մենք թերևս դրա պատճառով է, որ արձանագրեցինք բացարձակապես անպտուղ ժամանակաշրջան: Որևէ հարթության վրա հնարավոր չեղավ առաջընթաց կամ ճեղքում արձանագրել:

Բուն պատճառն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ ներուժը կամ ննջում էր, կամ եթե արթուն էր, ապա միայն ղարաբաղյան գործընթացի համար: Գործընթացի բուն բովանդակության մասին խոսվել է բավական շատ ու թերևս դեռ շատ կխոսվի:

Պետք է փաստել, որ հենց այդ ընթացքով է պայմանավորված մեզ, այսինքն՝ Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի այս կամ այն զարգացման նպաստավորությունը: Այսինքն՝ այդ գործընթացում Հայաստանն ինչ-որ առարկայական հաջողություններ կամ հաջողությունների հավակնություն ներկայացնելու հնարավորություններ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ լուծի իր ներքին խնդիրները: Դրան հասնելու համար հարկավոր է, որ երկրի հասարակական-քաղաքական ներուժն ուղղվի ներքին խնդիրների շուրջ քննարկումների և բանավեճերի գեներացմանը, դրանք քաղաքական զարգացումների շարժիչ ուժ դարձնելուն, դրանց միջոցով գործընթացին հասարակությանը ներգրավելուն: Հայաստանում պետք է հիմնարար քննարկման ենթարկվի օրինականության և իրավունքի խնդիրը և այդ հանգամանքը դրվի բոլոր, անխտիր բոլոր գործընթացների հիմքում: Միայն դրանով կարող է Հայաստանն ամրանալ թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթության վրա: Հակառակ պարագայում հասարակական-քաղաքական եղած՝ առանց այն էլ սուղ ներուժը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ուղղելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննադատելուն կամ գովաբանելուն՝ նշանակություն չունի, թե որ մեկի հետ գործ ունենք ավելի շատ կամ ավելի հաճախ, մենք ոչ միայն չենք կարողանալու այդ գործընթացում առկա մարտահրավերներին դիմագրավել և խնդիրների լուծում գտնել, այլ կորցնելու ենք նաև ներքին խնդիրների լուծման և մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունն ու ուժը:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին: Այն անշուշտ առնչվելու է կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությանը, բայց այդ հարաբերությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար ընդամենը մի նիշ է այն գլոբալ համատեքստում, որ ունի այդ գործընթացը:

Հետևաբար խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ, կամ որը պետք է նվաճել: Իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել ինքզինքը, այսինքն՝ հարկավոր է կարգի բերել ներքին կյանքը, ղարաբաղյան գործընթացը ծառայեցնել ոչ թե այդ ներքին կյանքը ստվերելու և խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու գործին, այլ գործընթացը դարձնել այն խոշորացույցը, որը հնարավորություն կտա ավելի լավ տեսնել ներքին խնդիրներն ու մարտահրավերները: Ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից՝ ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բայց դրա հետ մեկտեղ խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Այստեղ է, որ կարծես թե կա լուրջ խնդիր, լրջագույն խնդիր, որն արտահայտվում է այս տարիների ընթացքում և կարծես թե շարունակվելու է առաջիկայում: Համենայնդեպս, անցյալ տարիներն այդ առումով ակնհայտ դարձրին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել հեղափոխությունից հետո և ապագայում՝ շատ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում