Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. օգոստոսի 21-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Ա.Բաբաջանյան փողոց խաչմերուկի (Արգավանդի խաչմերուկ) հին սերնդի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ վարորդների համար տրանսպորտային լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար դրանք երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՃՈ տեղեկատվական բաժնից:
https://www.facebook.com/roadpoliceofarmenia/posts/2599059477074382











































