Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները տեսակապի ձևաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել է Լեհաստանի և Լիտվայի նախաձեռնությամբ: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:
«Եվրամիության ղեկավարների՝ Բելառուսին նվիրված տեսախորհրդաժողովը սկսվել է»,- գրել է նա Twitter-ում:
Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:
Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը Բելառուսի ղեկավարությանը կոչ կանի կատարելու ժողովրդի կամքը:









































