Բելառուսի առողջապահության նախարարությունը հաստատել է բողոքի ակցիաների ընթացքում երրորդ տուժածի մահը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 19-ին մահացել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Գենադի Շուտովը»,- ասվում է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Զոհվածը օգոստոսի 13-ին ծանր վիճակում Պաշտպանության նախարարության հիվանդանոց էր տեղափոխվել Բրեստի տարածաշրջանային հիվանդանոցից: Օգոստոսի 18-ին տղամարդու վիճակը կտրուկ վատացել է, և նրան փրկել չի հաջողվել:







































