Thursday, 25 06 2026
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես

Առաջին անգամ Երևանում մեկնարկում է ‹‹Ուան Փլենիթ Գրուփ›› համաշխարհային տեխնոլոգիաների և մեդիա ընկերությունը

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը Երևանում պաշտոնապես բացում է իր նոր վերանորոգված բարձր տեխնոլոգիաների գրասենյակը՝ ‹‹Երևան Պլազա›› բիզնես կենտրոնում՝ նպատակ ունենալով 2020թ.ին Հայաստանում կրկնապատկել ընկերության տեխնիկական աշխատուժը:

Օգոստոս 19, 2020թ., Հայաստան, ԵՐԵՎԱՆ:

Կալիֆորնիայում հիմնադրված ‹‹Ուան Փլենիթ Գրուփ›› տեխնոլոգիաների և մեդիա ընկերությունը ժամանակակից վերանորոգման աշխատանքներից հետո բացում է իր ‹‹Ուան Փլենիթ Ստուդիոս›› մասնաճյուղի՝ նոր համաշխարհային գրասենյակի դռները, որն ապահովում է տեխնոլոգիական, արտադրանքի մշակման և նախագծման ծառայություններ ‹‹Երևան Պլազա›› բիզնես կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեում:

Առաջադիմական և նորարարական ընկերությունը ներկայումս հավաքագրել է թվով 36 հայ ինժեներների, գրողների, դիզայներների և մասնագետների, որոնցից 20-ը կանայք են: ‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը լիահույս է, որ մինչև 2020թ.ի ավարտը իր անձնակազմը կհամալրվի ևս 30 աշխատակցով:

«Մենք իսկապես ոգևորված ենք մեր ներկայությամբ Հայաստանում և նախատեսում ենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն ընդլայնել մեր աշխատակիցների բազան,- ասաց ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության գործադիր տնօրեն Փայամ Զամանին,- Հայաստանն աշխարհին ներկայանում է տեխնոլոգիական մեծ ներուժով, և այստեղ ապրում են արտառոց տաղանդաշատ մարդիկ: Մենք արժանացել ենք ջերմ ընդունելության և մինչ այսօր Երևանում ունեցել ենք բացառիկ փորձառություն:  Մենք, շնորհիվ մեր թիմին արդեն անդամագրված տաղանդավոր մարդկանց փայլուն մտքերի, կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում ավարտել բազմաթիվ տեխնիկական նախագծեր:»

‹‹Ուան Փլենիթ›› ընկերության նոր գրասենյակը տեղակայված է «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի երրորդ հարկում, որը հագեցած է եվրոպական չափորոշիչներին համապատասխանող առաջատար ինժեներական համակարգերով և տեխնոլոգիաներով՝ անձնակազմին ապահովելով համաշխարհային կարգի լավագույն աշխատանքային միջավայրով: ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության գրասենյակը գտնվում է Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Անգլիական այգի և Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ:

Քառամսյա վերանորոգման արդյունքում ծնվեց ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության ընդարձակ, բաց հայեցակարգային գրասենյակն իր հյուրընկալ, համագործակցության համար հարմարավետ տարածքով, խոհանոցով և հանգստի գոտով:

Գրասենյակի ղեկավարն է սերիական ձեռներեց, փաստաբան Էդուարդ Մանասյանը, ով հիմնադրել է մի շարք ստարտափ ընկերություններ և հանդիսացել է ‹‹Վեբի Հաբ ՍՊԸ›› ծրագրային ապահովման ֆիրմայի գործադիր տնօրեն:

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը վաղաժամ է նշմարել Հայաստանում առկա նորարարական ներուժը, – ասաց ‹‹Ուան Փլենիթ Ստուդիոս›› ընկերության Հայաստանի գլխավոր մենեջեր պարոն Մանասյանը, – Հայաստանը ժամանակին եղել է Խորհրդային Միության նորամուծությունների կենտրոնը, և վերջին մի քանի տարիների ընթացքում նորը ստեղծելու և կառուցելու ձգտումը արագ վերականգնվել է: Մենք լիահույս ենք, որ կդառնանք ‹‹Ուան Փլենիթ Գրուփ›› ընկերության շարժիչ ուժն այն պահից, երբ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն ունենանք:»

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը ստանձնել է ծանրակշիռ սոցիալական պատասխանատվություն՝ ունենալով այն համոզմունքը, որ իր բոլոր բիզնես որոշումները միայն դրական ազդեցություն կունենան համայնքի վրա: ‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը կառուցվել է համայնքին ըստ արժանվույն հատուցելու գաղափարով, այլ ոչ միայն աշխատատեղեր ստեղծելու նպատակով,- ասաց Զամանին,- Մեր նպատակն է տեխնոլոգիայով հետաքրքրված երիտասարդների համար զարգացնել մի քանի երկարաժամկետ կրթական ծրագրեր:»

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը համագործակցում է ‹‹Աղունիկ›› զարգացման կենտրոնի հետ` երիտասարդների համար անվճար տեխնիկական ուսուցման երկարաժամկետ ծրագիր կազմելու նպատակով: ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության ավագ տեխնիկական անձնակազմի առաջարկով ակնկալվում է դասընթացներ անցկացնել 12-15 տարեկան դեռահասների համար: Երիտասարդներին կառաջարկվեն լավ մշակված դասընթացներ՝ հետագայում մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով նրանց ուսանելու համար:

 ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության մասին

‹‹Ուան Փլենիթ Գրուփ›› ընկերությունը հիբրիդային տեխնոլոգիաների և մեդիա ձեռնարկություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում: Այն հանդիսանում է և գործում, որպես առցանց տեխնոլոգիաների և մեդիա բիզնեսի սեփականատեր, ամենաառաջադեմ տեխնոլոգիաների և բիզնես ոլորտի վաղ փուլում ներդրող, ինչպես նաև ծառայում է որպես ստարտափ բիզնես-ինկուբատոր:

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությունը լուրջ է վերաբերվում իր սոցիալական ազդեցությանը, քանի որ շահագործում է լիովին տնօրինվող մի քանի տեխնոլոգիական ձեռնարկություններ, աջակցում է նոր ձեռնարկատերերի, օգնում գաղափարների կյանքի կոչմանը և ընկերություններին խրախուսում ունենալու իրենց ներդրումը մարդկության առաջընթացի մեջ: Այս փիլիսոփայությունը մարմնավորված է ‹‹Ուան Փլենիթ›› ընկերության ‹‹Նորարարություն անգամ մտադրություն›› կարգախոսության մեջ, քանի որ ընկերությունը ոչ միայն չափում է իր ֆինանսական հաջողությունը, այլև՝ իր ներդրումը ընդհանուր բարիքի մեջ՝ նպատակ ունենալով աշխարհը դարձնել ավելի լավ վայր:

Ընկերությունը իր տարեկան շահույթի 20 տոկոսը նվիրաբերում է բարեգործական նպատակներով:

‹‹Ուան Փլենիթ›› ընկերությանը պատկանող ապրանքանիշերի թվում են ‹‹Buyerlink››, ‹‹Contractors.com››, ‹‹California.com›› և ‹‹Quite Remarkable›› ապրանքանիշերը: Իսկ նրա ներդրումների մի մասը ներառում են ‹‹The RealReal››, ‹‹SoulPancake››, ‹‹Volansi›› և ‹‹Ironclad›› ներդրումները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.OnePlanetGroup.com կայքը կամ հետևեք մեզ՝ @OnePlanetOps, թվիթերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում