Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ ՍԱՏՄ ղեկավար

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։

Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։

«Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։

Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։

Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։

Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։ Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում