Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Թուրքիայում սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված աղջիկը ինքնասպանություն է գործել

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Երկարատև բուժումից հետո նա մահացել է, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա ընտանիքին նամակ էր թողել, որում պատմել էր եղելությունը:

Ըստ այդմ` բերման  էր ենթարկվել թուրք սերժանտ Մուսա Օրհանը: Սակայն վերջինս իր տված խոստովանական ցուցմունքում հերքել էր կատարվածը և ազատ արձակվել` երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Մահացածի հարազատները դիմել են Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Բաթմանի մասնաճյուղ: Նշյալ կառույցն էլ դիմում է ներկայացրել Սիիրթի հանրապետական գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն և մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին` պահանջելով տեղեկություն տրամադրել գործի քննության և դեպքի վերաբերյալ:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Ֆելեքնաս Ուջան սերժանտի ազատ արձակման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ և հարցադիմում ներկայացրել` ակնկալելով Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիթ Գյուլի պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում