Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Զարգացման ճանապարհը գլխացավն է. Երբ Հայաստանն ու Ռուսաստանը «կազատվեն» իրարից

Կասկած չկա, որ Հայաստանի նախկին իշխանությունը կոռումպացված էր, և այն գլխացավանք էր թե՛ Ռուսաստանի, թե՛ արտաքին մյուս գործընկերների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի համար, իսկ առաջին հերթին, իհարկե, հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանն այժմ գտնվում է յուրահատուկ մի հանգրվանում, երբ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը, թերևս, առավել մեծ գլխացավանք է դարձել Ռուսաստանի համար:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխող նախորդ վարչակազմի գլխավոր հովանավորն էր: Ռուսաստանն էր անհրաժեշտ պահին օգնում ֆինանսապես՝ իհարկե դրա դիմաց վերցնելով Հայաստանի ինքնիշխանության մի ինչ-որ տարր, Ռուսաստանն էր և է՛ Հայաստանից արտագաղթածների զգալի մասին աշխատանքով ապահովում՝ նպաստելով, որ Հայաստանի տնտեսությունը գոնե ինչ-որ չափով շնչի այնտեղից ստացվող տրանսֆերտներով, և եթե Հայաստանի նախորդ վարչակազմը մի որևէ բանում Ռուսաստանի դժգոհությունը հարուցեր, ապա հայտնի չէ, թե, ասենք, օրինակ, սքինհեդները ինչպիսի վերաբերմունք կսկսեին դրսևորել հայերի հանդեպ: Ռուսաստանն էր և է՛ Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչը նշանակում է, որ ռուսները նախորդ վարչակազմին ինչ-որ առումով ազատում էին նաև արտաքին ագրեսիայի հետ կապված գլխացավանքից, իսկ գործող իշխանության հանդեպ նման պարտավորություն չունեն։ Բնականաբար, դա էլ Ռուսաստանն անցյալում անում էր ոչ թե Հայաստանի իշխանությանը շատ սիրելու, այլ պարզապես այդ միջոցով իշխանությանն իր ազդեցության գոտում էլ ավելի խորը «թաղելու» համար:

Հայաստանի ոչ կոռումպացված ներկա իշխանությունը բնականաբար առավել մեծ կամ իսկական գլխացավանք է Ռուսաստանի համար: Հենց այն պատճառով, որ Հայաստանի ոչ կոռումպացված, այսինքն՝ բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում ձևավորված և գործող իշխանությունը բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակ է փորձում տեղափոխել նաև արտաքին աշխարհի և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի «ոչ դասական» հարաբերությունը:

Դա նշանակում է, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը պետք է Հայաստանը, ուզի թե ոչ, դուրս բերի Ռուսաստանից անցյալի լրջագույն կախվածությունից: Դա ոչ թե թելադրված է հակառուսականությամբ կամ որևէ այլ զգացմունքային տարրով, այլ պարզ տրամաբանությամբ. անթույլատրելի է, որ որևէ երկիր այդ աստիճան կախվածության մեջ լինի որևէ այլ երկրից: Իսկ Ռուսաստանի պարագայում՝ առավել ևս, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր, մեղմ ասած, այնքան էլ Սահմանադրության և օրենքի վրա հիմնված կառավարմամբ երկիր չէ: Ռուսաստանում ցայսօր, ինչպես երկու տարի առաջ Հայաստանում, այլախոհությունը հետապնդվում է, հեռուստատեսությունը շարունակում է գտնվել իշխանության տոտալ հսկողության տակ, իշխանությունը մնում է սերտաճած բիզնեսի հետ:

Միգուցե Հայաստանի և Ռուսաստանի մասշտաբներն ու տեխնոլոգիաներն էին այլ, միգուցե այդ ամենը Ռուսաստանում շատ ավելի նրբորեն և հմտությամբ էր և է՛ քողարկվում, իսկ Հայաստանում ամեն ինչ արվում էր շատ ավելի կոպիտ ձևով, թեև գուցե խնդիրը ընդամենը աշխարհագրական մասշտաբներն են: Բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակում է գտնվել այն արժեքային տիրույթում, որը նախկինում արմատավորված էր Հայաստանում և արտահայտվում էր իշխող համակարգի տեսքով և ավանդույթներով:

Հետևաբար սահմանադրական, օրինական պետության և իրավակարգի դաշտ մտած Հայաստանը անմիջապես առաջացնում է խորթություն Ռուսաստանից: Այդ դեպքում կա՛մ պետք է Ռուսաստանը փոխվի, կա՛մ Հայաստանը տեղափոխվի այնտեղ, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը գերակա արժեքներ են, որը խորթ է արդի Ռուսաստանին: Բնական է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին փոխել: Հետևաբար մնում է միայն օրենքի գերակայության տիրույթ տեղափոխվելը, այլապես Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնելով թույլ չտալ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական, ներերկրային միջավայրը արժեքային առումով խորթանա Հայաստանի նախկին իշխանության կառավարման ավանդույթներին հարազատ ռուսականից:

Հետևաբար ակնհայտ է, որ Հայաստանում չկոռումպացված իշխանությունն ու Ռուսաստանը լինելու են փոխադարձ գլխացավանքներ, և բնական է, որ նրանք կհանգստանան միայն այն դեպքում, եթե «ազատվեն» իրարից: Հարցն այն է, թե ո՞վ ավելի համարձակ և վճռական կլինի այդ հարցում: Իսկ այդ դեպքում արդեն աշխարհագրական սահմանների տարբերությունը դառնում է խաբուսիկ գործոն, քանի որ առաջնայինը միտքն ու կամքն են:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում