Այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 19։00 մեր երեխաների հետ զբոսնում ենք Ազգային ժողովի այգում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության։
Մեր երեխաները պետք է ապրեն առողջ միջավայրում, խմեն մաքուր ջուր, հանգստանան Ջերմուկի առողջավայրում։ Ջերմուկից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը հանքի վերածելու պարագայում Ջերմուկը՝ որպես առողջարանային համալիր և տուրիստական կենտրոն, կվերանա։ Միևնույն տարածքում հանքի և առողջավայրի մեկտեղումը անթույլատրելի է։
Կոչ ենք անում ծնողներին գալ իրենց երեխաների հետ, ցանկության դեպքում՝ մանկասայլակներով, հեծանիվներով, սքեյթբորդներով կամ չմուշկներով։ Միասին կզբոսնենք, կխոսենք մեդիաների հետ առողջ միջավայր ունենալու և առողջության իրավունքների մասին։ Այսօրվա կայացրած որոշումները ազդելու են մեր ապագա սերունդների վրա։
Ամուլսար՝ միայն սար









































