ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզի Արամուս համայնքում էր: Ֆեյսբուքի իր էջում վարչապետը ներկայացրեց, որ 40 տարվա ընթացքում առաջին անգամ այնտեղ մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխաների համար։
Վարչապետին ուղեկցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
4000 բնակիչ կա գյուղում։ Մանկապարտեզում դեռ հերթագրում չկա, բայց բուժկենտրոնից տվյալներ վերցրել են։ Այնպես են ծրագրել, որ կարողանան նոր կորպուս կառուցել։ Արամուս գյուղում խորհրդային տարիներին փայտից մանկապարտեզ է եղել։









































