ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է օգնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքական գործիչը վկայակոչել է հետախուզական վարչության վերջին զեկույցը, որում հաստատվում է, որ Ռուսաստանը կրկին փորձում է աջակցել Թրամփին և օգնել նրան մնալ երկրի նախագահի պաշտոնում:
«Մենք ստիպված կլինենք մեր ընտրություններում գործ ունենալ Ռուսաստանի շարունակական միջամտության հետ, ինչը մշտական սպառնալիք է Միացյալ Նահանգների և այլ երկրների ժողովրդավարության համար», -հայտարարել է Քլինթոնը:
Ըստ նրա, անհրաժեշտ է «լրջորեն և վերջնականապես» լուծել այդ հարցը, և ոչ թե «թույլ տալ, որ այն զարգանա»:









































