Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ չեն ճանաչում Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները և ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են համարում ԵՄ-ում:
ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նաև ասվում է, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններն ազատ և արդար չէին:
Բացի այդ, նրանք նշել են, որ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ ընտրություններում իրականում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան: Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները միանում են բելառուս ժողովրդի «անկախ դիտորդների մասնակցությամբ նոր և ազատ ընտրություններ անցկացնելու պահանջին»:








































