Ամերիկյան կործանիչները օդ են բարձրացել այն բանից հետո, երբ թեթևշարժիչանի ինքնաթիռը մոտեցել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքի գոլֆ-ակումբին, ուր ուղևորվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական միացյալ հրամանատարությանը:
Հրամանատարության տեղեկություններով՝ մեկշարժիչանի երկտեղանոց RV-7 ինքնաթիռը խախտել է արգելված գոտին, որը սահմանված է գոլֆ-ակումբի գլխավերևում, և կապի դուրս չի եկել: Կործանիչները գրավել են այն՝ ստիպելով վայրէջք կատարել մոտակա օդակայանում:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը իր հերթին հայտարարել է, որ միջադեպը վտանգ չի ներկայացրել ԱՄՆ նախագահի համար:









































