Sunday, 12 05 2024
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Հանցավորությունը չի նվազել. «Օրենքով գողերի» ու «զոն նայողների» դեմ պայքարն առայժմ անարդյունավետ է

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի շրջանակներում երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ  բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և, այսպես կոչված, «զոն նայող» հանդիսացող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:  Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված, «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

Դատախազութոյւնը տեղեկացնում է, որ այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։  Քրեական գործի շրջանակում ձերբակալվել են  «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Ձերբակալված «օրենքով գողը»  Ալեքսանդր Մակարյանն է, ով առավել հայտնի է «Գող Ալո» անվամբ։

Նշենք, որ սա օրենքի ընդունումից հետո առաջին գործը չէ, ոչ էլ առաջին ձերբակալությունը նոր օրենքի շրջանակներում։  Դատախազության հունիս ամսվա տվյալներով՝ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում արդեն 10 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 6-ը կալանավորված են։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը, սակայն, կարծում է, որ մեկ-երկու «օրենքով գող» ձերբակալելն ու բանտում պահելը դեռևս չի նշանակում, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն արդյունավետ է գործում: «Օրենքի գործունեությունը մենք պետք է  տարածության ու ժամանակի մեջ դիտարկենք։ Հատկապես ժամանակի։ Մենք պետք է տեսնենք, թե որքանով է, օրինակ,  օրենքով գողերի, զոն նայողների պատժելիությունը նպաստում համայնքի անվտանգությանն ու  հանցավորության նվազեցմանը։ Մենք պետք է տեսնենք կրկին հանցագործություն կատարելու նվազ ցուցանիշ, պետք է տեսնենք հանցավոր միջավայրեր մտնելու նվազ ցուցանիշ: Սա է խնդիրը, ու Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն այս խնդիրը պետք է լուծեն։ Հիմա 1-2 օրենքով գող ձերբակալելով ու նրանց բանտում պահելով ոչ մի խնդիր չի լուծվելու։ Ես միշտ պնդել եմ, որ օրենքով գողերին ռեպրեսիվ մեթոդներով չեն նվազեցնում։ Դա աքսիոմա է։ Դա աքսիոմատիկ է եղել 1917 թվականից առ այսօր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ առհասարակ «օրենքով գողերին» վերացնելու խնդիր չպետք է դրված լինի։ Նրանք նույն հանցագործություն կատարողներն են, նույն հանցագործներն են, ում հետ աշխատանքը պետք է լինի առանձնահատուկ։ Իսկ այդ աշխատանքը պետք է  անի թե քրեակատարողական հիմնարկը և թե ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը. «Բայց ես այդ պայքարը դեռևս չեմ տեսնում։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ ամեն պատի տակ ով ում հասնում՝ դանակահարում է, կացնահարում է։ Այդ ֆոնին ես չէի ասի, թե Հայաստանում հանցավորությունը նվազել է, անգամ կառավարելի չէ։ Հետևաբար միայն օրենքով ու միայն ձերբակալելով այս խնդիրը  չի լուծվելու»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ մենք անգամ որակյալ բանտ չունենք, որը ենթադրում է դինամիկ անվտանգություն, վերասոցիալականացմանն ուղղված ծրագիր՝ բանտ մտնելուց մինչև վերջ, և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, որն էլ ենթադրում է  ոստիկանության և ՔԿՀ-ի համագործակցություն, որպեսզի հնարավոր լինի ունենալ անվտանգ համայնք:

«Բայց ես դեռ չեմ լսել, որ համայնքի խնդիր դրված լինի։ Ես դեռևս լսում եմ, որ պետք է օրենքով գողերին լցնել բանտերը։ Բայց անգամ այդ գործողութունը արագությամբ չի արվում։ Օրինակ, ասենք, օրենքի ընդունումից հետո բոլոր օրենքով գողերը հայտնվեին բանտում։ Բայց մենք դա էլ չունենք»,-նկատեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ առ այսօր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում ՔԿՀ-ներում ոչ մի լուրջ աշխատանք չի տարվել, միջավայր չի ստեղծվել, որտեղ կքարոզվի, որ հանցանք գործելը ոչ միայն պատժելի է, այլև ամոթ։ Եվ եթե այդ միջավայրում ժամանակի ընթացքում տեսնենք, որ այլևս հանցավոր խմբավորումներ չեն ձևավորվում, ապա այդ ժամանակ միայն կարելի է պնդել, որ նոր օրենքը արդյունք տվել է. «Իսկ հիմա այդ արդյունքը չկա, չէր էլ կարող լինել։ Բացառվում է քրեականացման, ռեպրեսիվ ճանապարհներով օրենքով գողերին նվազեցնելը։ Նրանց փոխարեն գալու են նորերը։ Կամ, ասենք, բոլոր 8-10 օրենքով գողերին տարաք ՔԿՀ, ի՞նչ են անելու նրանց հետ։ Առայժմ պարզ չի, ու այդ անորոշության պայմաններում նրանք ՔԿՀ-ներում կրկին  իրենց գործով են զբաղվելու։ Նրանք հենց այնպես խցում չեն նստելու ու սպասեն պատժաչափի ավարտին»,- ընդգծեց Արշակ Գասպարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում