Saturday, 20 06 2026
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն

Ռուսաստանը չի կարող պարտադրել գնել COVID-19-ի վակցինան․ դա գոյություն ունեցող բոլոր կանոններին հակասում է

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից վերսկսում է կանոնավոր չվերթները ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Ռուսական լրատվականները նշում են, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից՝ արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ երկրները, որոնց հետ վերսկսվում է օդային հաղորդակցությունը, մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ: Ստացվում է՝ Ռուսաստանը, հնարավոր է, թռիչքները վերականգնելու համար նախապայման դնի, այդ թվում՝ Հայաստանի առաջ։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ նման պարտադրանք պաշտոնական մակարդակով չի լինի։

«Պատվաստելու պարտադրանք ո՛չ Ռուսաստանում կարող է լինել, ո՛չ Հայաստանում, առհասարակ ո՛չ էլ աշխարհում։ Ես ծանոթ եմ այդ հաղորդագրությանը, որ սեպտեմբերի մեկից Ռուսաստանը սկսում է չվերթները ԱՊՀ երկրների հետ: Ես կարծում եմ, որ հոդվածում որպես վարկած է առաջ քաշվում, որ հնարավոր է նման պայման լինի։ Բայց Ռուսաստանի համապատասխան կառույցների կողմից պաշտոնական որևէ նման հաղորդագրություն չկա։ Ես դա գնահատում եմ որպես վարկած, որ հնարավոր է Ռուսաստանը պարտադրի նման բան։ Այնպես որ, եկեք սպասենք զարգացումներին, բայց ասեմ, որ նման պարտադրանք չի կարող լինել»,- կարծիք հայտնեց Արարատ Մկրտչյանը։ Նրա խոսքերով՝ դա գոյություն ունեցող բոլոր կանոններին հակասում է, մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի խախտում կարող է լինել։

«Մարդու իրավունքները, միջազգային համաձայնագրերը ավելի վեր են կանգնած, քան երկու երկրների միջև այս կամ այն պայմանավորվածությունները։ Ուստի, դա վարկածի հարթության վրա է դեռևս։ Չեմ կարծում՝ նման բան լինի»,- ասաց Արարատ Մկրտչյանը։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, նման պահանջ լինի Ռուսաստանի կողմից, Հայաստանը ինչպե՞ս պետք է վարվի, ի՞նչը պետք է ավելի վեր դասել՝ քաղաքական շահե՞րը, թե՞ քաղաքացու առողջությունը, քանի որ ռուսական այդ մասով արդեն իսկ կան բացասական կարծիքներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու միջազգային փորձագետները կասկածի տակ են դնում այս պնդումները` փաստելով, որ չեն ստացել դրա արդյունավետությունն ապացուցող տվյալներ, բացի դրանից՝ նյութը չի անցել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են տասնյակ հազարավոր կամավորներ։ Առողջապահության նախկին նախարարը պատասխանեց՝ այս դեպքում յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ այդ պատվաստանյութը կիրառե՞լ, թե՞ ոչ։ «Քաղաքացին կարող է առանց Ռուսաստանի պայմանի էլ ձեռք բերել այդ վակցինան ու պատվաստվել։ Ոչ ոք իրեն չի կարող արգելել։ Ընդամենը գրանցված լինելու հարցն է»,- շեշտեց Մկրտչյանը։

Իսկ ռուսական պատվաստանյութի մասով ոլորտի մասնագետը նշեց, որ վակցինաներ ստեղծելու մասին շատ երկրներ են հայտարարություններ անում, այդ ողջ պրոցեսին հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Մինչև ԱՀԿ-ի կողմից երկրներին խորհրդատվական կարծիք, փորձագիտական եզրակացություն չլինի, որ պատվաստանյութը արդյունավետ է ու անվնաս և անեցել է անհրաժեշտ բոլոր փուլերը, դրանից հետո նոր կարելի է ձեռք բերել, որոշակի խմբերի պատվաստման գործընթաց սկսել։ Բոլոր երկրներն էլ խոսում են պատվաստանյութերի մասին, սակայն 2021 թվականին նոր կարելի է խոսել այդ պատվաստանյութերի արդյունավետության մասին։ Այս համատեքստում ասեմ, որ Ռուսաստանն էլ անկախ երկիր է, և իրենց որոշելիքն է պատվաստանյութ ստեղծելը, որը, իրենց կարծիքով՝ փորձագիտական փուլեր է անցել ու պատվաստման գործընթաց սկսել»,- ասաց Արարատ Մկրտչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում