Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից․ այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք։Նման գրառմամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով․ նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին»,- ֆեյսբուքում գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար Դադիվանքից։
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/754906241968601