Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին. «Լիդիան Արմենիա»-ի արձագանքը

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արձագանքել է Ամուլսարի ծրագրին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մաս կազմելը դադարեցնելու մասին լուրերին` միաժամանակ նշելով, որ շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները։

Ընկերության հաղորդագրությունը։

«Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել այն մասին, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը, իսկ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ մեջբերված Ֆիդանկա Մաքգրաթը ՎԶԵԲ ներկայացուցիչ չէ, այլ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ:

Տեղեկացնենք, որ ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետևանքով, ինչն այլևս հնարավորություն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։ Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությունը և այս առիթով ուրախանալը մեղմ ասած հակապետական վարքագիծ է։

Եվ վերջում։ ՎԶԵԲ-ի դուրս մնալու առիթով ոգևորված շրջանակները տարիներ շարունակ ծաղրում էին ՎԶԵԲ չափանիշների մասին «Լիդիանի» բոլոր հիշատակումները, պնդելով, որ այդ չափանիշները «շղարշ են», և ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի։ Հարց է առաջանում, ինչի՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները:

Ի դեպ, «Լիդիանը» շարունակելու է հետևել և’ ՎԶԵԲ, և’ ՄՖԿ չափանիշներին, անկախ այդ չափանիշների հանդեպ ոմանց զավեշտալի անհետևողական վերաբերմունքից: Ընկերությունը նաև շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները Ամուլսարի ծրագրում», նշել են ընկերությունից:

Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն էր, որ իրականացրել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Հայաստանում մի խումբ ակտիվիստներ խոչընդոտում են Ամուլսարի ծրագրի իրականացմանը` ակցիաներով, դեպի հանք տանող ճանապարհի փակմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում