Հայտնի են դարձել «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի շտաբի՝ ողջ Բելառուսում բողոքի ցույցերին մասնակցության փաստեր: Այս մասին հաղորդել է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով «Բելառուս 1» հեռուստաալիքին:
Նշվում է, որ շտաբը իրականացրել է կազմակերպումը, ինչպես նաև երկրում անկարգությունների համակարգումը և ֆինանսավորումը: Բացի այդ, շտաբը հրահրել է ցույցերի մասնակիցներին «ագրեսիվորեն դիմադրել իրավապահ մարմիններին»:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների թվում շատ են նախկինում դատապարտվածներ: Ձերբակալվածների մի մասի անձնական իրերի մեջ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ռադիոկայաններ, ինչպես նաև դանակներ, մետաղյա և փայտյա ձողեր:
Ձերբակալվածների թվում կան Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Լեհաստանի քաղաքացիներ: Առավել ագրեսիվ խումբը, ըստ աղբյուրի, կենտրոնացել է մայրաքաղաքի Սերեբրյանկա միկրոշրջանում: