Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ ԵՄ-ից 751 զբոսաշրջիկ է ժամանել երկիր:
«Մեր խնդիրն է հոգ տանել այդ մարդկանց առողջության մասին»,-ասել է վարչապետը կառավարության համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Խոսքը Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից ժամանած զբոսաշրջիկների, ինչպես նաև այդ երկրների քաղաքացիների մասին է: Նրանք երկշաբաթյա մեկուսացում չեն անցնի, եթե Վրաստան ժամանեն ուղիղ չվերթով:
Գախարիան նաև ասել է, որ մոտ 4 հազար մարդ Վրաստան է ժամանել գործնական այցով: