Tuesday, 16 06 2026
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

Հանրապետությունում սպանդանոցների թիվն ավելանում է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:

Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ:

Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար:

Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:

Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:

Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում