«Հայաստանում անասունների շրջանում վարակի տարածման վտանգ չկա, քանի որ բոլոր անասունները պատվաստված են»,- այսօր մեզ հետ զրույցում նշեց գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության համարակալման և հաշվառման բաժնի պետ Գագիկ Վարդանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ վերջին շրջանում դաբաղի մի շարք դեպքեր են գրանցվել՝ արձագանքեց. «Դրանք ևս պատվաստված են եղել, և ներկա պահին համապատասխան ուսումնասիրություն է գնում, որպեսզի պարզեն, թե հիմնականում ինչից է առաջացել»:
Իսկ թե ո՞ր վարակներն են, որ եղանակով պայմանավորված կարող են գլուխ բարձրացնել՝ պատասխանեց. «Ջերմաստիճանի բարձրացումը կամ նվազումը չի կարող կենդանիների վարակի վտանգ դառնալ, քանի որ բոլոր կենդանիները պատվաստված են»:










































