Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հատվածներ Սեյրան Օհանյանի՝ ՆԱՏՕ-ում նիստի ժամանակ ունեցած ելույթից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարևորության և ԱԳԳԾ նախորդ շրջափուլի արդյունավետության մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման /ՊՌՎ/ իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր Պաշտպանությունը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015 թթ. միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության հիման վրա Պաշտպանության կառավարումը»։

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը և նշել. «Դաշինքի հետ համագործակցության մյուս կարևոր ոլորտը փոխգործունակ կարողությունների կատարելագործումն է: Գործողություններին մասնակցության ժամանակ ռազմավարական փոխադրումների և նյութատեխնիկական ապահովման հարցերում անգնահատելի օժանդակություն ենք ստանում Գերմանիայից և Հունաստանից: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետևազորի 5 հրահանգիչներ: Հաշվի առնելով նաև Կունդուզում տեղակայված զորախմբի թվաքանակը /40 զինծառայող/, Գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարման ներքո Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ: Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացի համատեքստում, կոալիցիոն ուժերի ապագա կրճատման գործընթացին զուգահեռ հարկ եղած դեպքում մենք կդիտարկենք ՀՀ ԶՈւ անձնակազմի մասնակցությունը ուսումնական և հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը»։

ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաև ռազմական կրթության և պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։ «Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաև պրոֆեսիոնալ ռազմական կրթության և պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում և արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում: Ռազմական կրթության և ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ձևավորված փորձագիտական խումբն, այնպես էլ Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բուլղարիայի անհատական ջանքերը: 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների և սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության և Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց»:

ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաև սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաև տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում