Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Մեր քաղաքացիներին աղբից պաշտպանելու, ռուսական գռեհկությունից ազատ լինելու իրավունք տվեցինք

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը բավականին աղմուկ էր բարձրացրել ռուսական հեռուստաալիքներին առնչվող իրողությունների  համատեքստում։ Օրենքը նախատեսում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա հեռուստաընկերությունների՝ Հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը լինի միջպետական պայմանագրի հիմքով։ Այս կարգավորումը տարբեր շրջանակներ՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանի նախկին կառավարող համակարգից, մատուցեցին իբրև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելք:

Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Շաֆիրը մտահոգիչ է համարում, որ Հայաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով Հանրային մուլտիպլեքսով արգելվում է օտարերկրյա հեռուստաընկերության հեռարձակում, եթե չկա դրա վերաբերյալ միջպետական պայմանագիր: Ըստ նրա՝ մտահոգիչ է լրագրողների աշխատանքի և իրավունքի սահմանափակման ցանկացած դեպք:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հիշյալ օրենքն արտոնությունների արգելման մասին է: «Արտոնյալ որևէ պետություն Հայաստանում քարոզչություն կատարելու իրավունք չունի։ Նրանք  կարող են քարոզչություն կատարել հայկական պետության թույլտվությամբ։ Եթե կա երկիր, որը ֆոբիա ունի  ժողովրդավարական արժեքների նկատմամբ, մարդատյաց հաղորդումներ է հեռարձակում՝ մանավանդ հայերի նկատմամբ, բնական է, որ  մենք պետք է մեր քաղաքացիներին պաշտպանենք հոգեբանական և քաղաքական աղբից։ Օրենքը դրա մասին է, իսկ որ Ռուսաստանում և այլ երկրներում դժգոհ են՝ հասկանալի է, որովհետև զրկվում են մեր քաղաքացիներին մոլորեցնելու, զրպարտելու, հայհոյելու իրավունքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ կան այնպիսի պետություններ, որոնք կենցաղում խուլիգաններ են, բարեվարքության կանոնները խախտող պետություններ են: «Հասարակություններն էլ այդ պետություններում խտրականության կողմնակից են, չեն ճանաչում ՄԱԿ ժողովուրդների  հավասարության, պետությունների հավասարության իրավունքը։ Դա նաև լյուստրացիա է, քաղաքական պետական խուլիգանները ինքնաբացահայտվում են։

Ձեր խոսքում մեջբերված պաշտոնյան էլ փաստորեն ասում է՝  ես ներկա եմ ատելության, մենք լավը չենք, մենք դաշնակից չենք, մենք բարեկամ չենք, մենք ժամանակակից չենք։ Ընդամենը դա են հայտարարում, իսկ օրենքը խիստ անհրաժեշտություն է, ցանկացած երկիր այդպիսի օրենք պետք է ունենա։ Մենք շատ ուշ հայտարարեցինք, որ նույնպես ունենք արժանապատվություն եթերում, տգեղ բաներից մեր եթերը անջատելու իրավունք  ստացանք, ինքներս մեզ գռեհկությունից ազատ  լինելու իրավունք տվեցինք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ցանկացած պետություն ունի անվտանգության բնական պահանջ: «Այդ բնական պահանջը ենթադրում է  անվտանգության սպառնալիքների բացահայտում՝ զենք, զորք, մեդիա։ Հիմա որևէ երկիր, որն անկախ  է, և ժողովուրդ, որ ուզում է իր ինքնությունը պահել, չի կարող իր երկիրը տրամադրել այլ երկրի ու լեզվի, Հայաստանը այդ իմաստով ռուսական մեդիադաշտի ազդեցության տակ է։ Տեսե՞լ ենք, որ հատկապես  թավշյա հեղափոխությունից հետո, որը  մեր ժողովրդի ինքնիշխան իրավունքն է, իշխանությունն էլ համահայկական ճիգերով է  ձևավորել, Ռուսաստանից ինչ կատաղի թշնամանք կա… Ամեն մի քոսոտ վերլուծաբան օգտագործվում է Հայաստանի դեմ, Հայաստանի անվտանգության դեմ՝ Մարգարիտա Սիմոնով, Անդրանիկ Միհրանով, Ջորջ Միրզոյև, նաև իբրև թե հայերի կողմից սիրված ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝  գողապետական լյութոկրատական իշխանության ներկայացուցիչները արշավ են սկսել Հայաստանի դեմ։ Ուստի յուրաքանչյուր ժողովուրդ ու  պետություն պարտավոր է իր ինքնիշխանությունը պահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ բնական է, որ կա հիվանդոտ ու ցավագին վերաբերմունք այդ ամենին. «Իրենք ինչո՞ւ են շահագրգռված, որ մնան այդ հեռուստաալիքները. որ շարունակեն իրենց կեղտոտ  քարոզչությունը։ Բայց ես պնդում եմ՝ դրանք պետք է վերացվեն, ու օտար լեզվով հաղորդումները պետք է բացառապես սուբտիտրերով լինեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում