Լուրեր
Արված հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը

Ամուլսարի խնդիրը շարունակում է մնալ քննարկվող օրակարգի առջնագծում: Ջերմուկ տանող ճանապարհը բաց է, բայց բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են իրենց վճռականության մասին, որ բողոքի ակցիան կշարունակեն: Ջերմուկում են եղել նաև «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ քննարկման մասնակիցները՝ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, կառավարման հարցերի փորձագետ Հայկ Այվազյանը:

«Տպավորիչ էր Ամուլսարում ոստիկանների և քաղաքացիների բախումը, ինձ համար դա անընդունելի է… Դեժավյու էր, հիշեցի այն տարիները, որ երբ դուրս էինք գալիս հանրության շահերը պաշտպանելու, ոստիկանությունն առիթ էր ման գալիս ինչ-որ վնաս պատճառելու, ցավալի է, որ այս երևույթը կրկնվում է… Ժողովրդին տրորելու համար պետությունը բավականին ուժեր ունի, ցանկացած քաղաքացիական բողոք լռեցնելու համար կարելի է փռել ասֆալտին, բայց ինչու է հարցը հասել այդ վիճակին: Ամուլսարի հարցը լուրջ է: Ոստիկանությունն Ամուլսարում ենթարկվում է «Լիդիանին»՝ Ամուլսարում ոստիկանությունը պաշտպանում է «Լիդիանի» նախաձեռնած ապօրինի գործողությունը»:

Հայկ Այվազյանն ընդգծեց.«Բնական է, որ համայնքի բնակիչները պայքարում են հանքի շահագործման դեմ: Իշխանությունը պետքէ փորձի հարցադրումներին հստակ պատասխանել… Ամուլսարի հարցում անորոշություն է, որոշում չի կայացվում: Կառավարությունը պետք է բացահայտ դիրքորոշում հայտնի, սա բիզնես միջավայրի և ներդրումների համար էլ է խնդիր»:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ արված հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը համաձայն է հանքի շահագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *