Այսօր Արևմտյան Եվրոպայի ՀՅԴ մարմնի նախագահ Մուրադ Փափազյանը կոչ է արել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջակցել Ֆրանսուա Հոլանդին՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարին:
ՀՅԴ-ն աջակցում է Հոլանդին, քանի որ նա «հավատարիմ է հայկական հարցին, Թուրքիայի իրականացրած Ցեղասպանության ճանաչմանը, Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելուն և չի մոռանում Ղարաբաղի հարցի կարգավորման ու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին»։
Ֆրանսուա Հոլանդը և Մարտինա Օբրին ներկայումս հավասար հնարավորություններ ունեն:











































