Թուրքիայի հետ ցամաքային Իբրահիմ Հալիլ անցակետը մեկ շաբաթով կփակվի, նման որոշում է կայացրել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարությունը։
Քաղաքացիների ելումուտի երկկողմանի սահմանափակման պատճառը Իրաքի Քուրդիստանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացումն է։ Ինքնավարության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ անցակետը բաց կմնա բեռնափոխադրումների համար։
Խստացվել են նաև ինքնավարության ներսում կորոնավիրուսի հետ կապված կանոնների պահպանումը։ Սահմանվել է պարտադիր դիմակների կրում բոլոր փակ տարածքներում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրաքի Քուրդիստանում վարակի դեպքերի քանակը հասել է 14486-ի։