Բոտսվանայի վայրի բնության և ազգային պարկերի դեպարտամենտի տնօրեն Սիրիլ Թաոլոն հայտարարել է, որ երկրի տարածքում փղերի զանգվածային ոչնչացման պատճառը կարող էին լինել բնական թունավոր նյութերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք ստացել ենք շատ թեստերի արդյունքներ այլ երկրներից՝ ներառյալ ԱՄՆ-ը, և առայժմ արդյունքները ցույց են տալիս, որ քիչ հավանական է, որ պատճառը կարող է լինել վարակիչ պաթոգենը»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը:
Ներկա պահին գիտնականների ուշադրությունը կենտրոնացած է թունավոր նյութերի ուսումնասիրության վրա, որոնք կարող էին տարածվել շրջակա միջավայրում, օրինակ՝ ջրամբարներում՝ նշել է Թաոլոն:
Փղերը սկսել են ոչնչանալ Աֆրիկայի հարավային մասում 2020 թվականի մայիսից: Ներկա դրությամբ արդեն գտնվել է կենդանիների 281 դիակ: Զանգվածային ոչնչացումը հետաքննում են երեք երկրների՝ Կանադայի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի լաբորատորիաները: