Հուլիսի 30-ին` ժամը 14.45-ին, Երևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 60-ամյա վարորդ Անդրանիկ Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։