Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Սա ավելի խորը տնտեսական ճգնաժամ է, քան 2008-2009թթ-ինը. թվանկարչությամբ զբաղված Վիճակագրական կոմիտեում պետք է կադրային փոփոխություններ լինեն

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ-ի առաջին կիսամյակում  նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 4.7 %-ով։ Իսկ, մասնավորապես, օրինակ, այս տարվա հունիսին 2019-ի հունիսի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով:

Ըստ պաշտոնական տվյալների՝  ընթացիկ տարում աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս:

Ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝  2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազումը կազմել է 23.3 տոկոս, առևտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով, մինչդեռ հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։

Հատկանշական է, որ 2020 թ-ի հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 միլիարդ դոլարի ապրանք, որը 2019 թ-ի նույն կիսամյակի համեմատ պակաս  է  6.5%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 2 միլիարդ  դոլարի ապրանք, որը 2019թ-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համար Վիճակագրական  կոմիտեի կողմից հրապարակված  ցուցանիշներն արժանահավատ չեն: Նա նշում է, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն և չեն արտացոլում տնտեսական իրական այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը:

«Թավշյա հեղափոխությունից հետո կադրային կարևորագույն փոփոխություններ պետք է կատարվեին նաև Վիճակագրական կոմիտեի ղեկավար կազմում, որովհետև սա մի անձնակազմ է, որը սկսած 1997թ-ից՝  ծառայել է ռոբասերժական իշխանությանն ու զբաղվել է տնտեսական փուչիկների  թվանկարչությամբ  և  առ այսօր շարունակում է իր այդ գործելաոճը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Մովսես Արիստակեսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ  ամբողջ կեղծիքը կայանում է վիճակագրության մեթոդաբանության մեջ:

«Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովին ես վաղուց առաջարկել եմ հանձնաժողովում իրականացնել գիտական քննարկում այն մասին, թե ինչ ցուցանիշ է տնտեսական ակտիվության ցուցանիշը,  թե կոնկրետ որ երկրում է այն կիրառվում և ինչ է  բնութագրում. իրականությունն այն է, որ վիճակագրություն գիտության մեջ այդպիսի ցուցանիշ գոյություն չունի, բայց չգիտես ինչու հայ վիճակագիրները տարիներ շարունակ օգտագործում են այդ ցուցանիշը՝ բնութագրելու համար Հայաստանի տնտեսական աճը: Սակայն, ինչպես արդեն ասացի, ինձ համար խիստ կասկածելի են վիճակագրություն գիտության մեջ գոյություն չունեցող տնտեսական աճի ցուցանիշ ներկայացվող և իբրև թե դա  բնութագրող տվյալները:

Բազմիցս հայտարարել եմ և մեկ անգամ ևս կրկնեմ, որ ժամանակն է արդեն, որ վիճակագրական կոմիտեն փոխի իր գործելաոճը, ներկայացնի արժանահավատ տվյալներ, ընդ որում՝ ապահովելով դրանց օպերատիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը»:

Դիտարկմանը՝ եթե տարիներ շարունակ, Ձեր հավաստմամբ, Վիճակագրական կոմիտեն զբաղված  է եղել նախկին իշխանությունների պատվերը կատարելով և նրանց համար տնտեսական փուչիկների թվեր նկարելով, ապա գուցե այժմ էլ ներկայիս կառավարության պատվերն է կատարում՝ փորձելով տնտեսական այլ իրավիճակ ցույց տալ, Արիստակեսյանն արձագանքեց այսպես.

«Ես չեմ կարող դա ասել, չեմ ուզում հավատալ, որ հիմա այդպիսի բան հնարավոր է: Բայց մի բան հստակ է՝ այն մարդիկ, ովքեր ղեկավարում են այդ կոմիտեն՝ սովոր են նման աշխատելաոճին: Երբ այն ժամանակ ինձ այդպիսի քաղաքական պատվեր իջեցրինք (Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ), ես հրաժարվեցի դա անել, որի համար, որպես պատասխան, փոխնախարարի պաշտոնից ինձ հեռացրին, իսկ շատ-շատերն այդ կոմիտեում սովորեն են դրան և մեծ հաճույքով օրվա պատվերը կատարում էին»:

Ինչ վերաբերում է տվյալների կասկածելի մեթոդաբանությանը, ապա մեր զրուցակիցը պարզաբանեց. «Տնտեսական աճը բնութագրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշով: Նորից եմ ասում՝ վիճակագրություն գիտության մեջ այդպիսի ցուցանիշ չկա, ոչ մի գիտնական դրա սահմանումը չի տվել: Եթե անգամ որոշ պետություններում կիրառում են տնտեսական ակտիվության ցուցանիշը, ապա դա վերաբերում է աշխատունակ բնակչության տնտեսական ակտիվությանը, նրանց զբաղվածությանը, այլ ոչ թե տնտեսության աճին: Ես ձեր լրատվամիջոցով և իմ մյուս հարցազրույցներով Բաբկեն Թունյանին, հանձնաժողովի մյուս պատգամավորներին բազմիցս առաջարկել եմ սրա շուրջ հանձնաժողովում հանրային-մասնագիտական քննարկում անցկացնել, պարզել, թե ինչպես են իրականում այդ ցուցանիշները գոյանում, այդ մեթոդաբանության մանրամասները դիտարկել և այլն և այլն, բայց իմ այդ հրապարակային առաջարկին որևէ արձագանք չի եղել նրանց կողմից»:

2020թ-ի առաջին կիսամյակի տնտեսական վիճակը մասնագիտական աչքով  դիտարկելով՝ տնտեսագետը  հանգել է այն համոզման, որ ներկայում տիրող տնտեսական ճգնաժամը շատ ավելի խորը ճգնաժամ է, քան նույնիսկ 2008-2009 թթ-ի ֆինանսական ճգնաժամը:

«Հիմա սրան գումարվել է նաև առողջապահական ճգնաժամը, որը իր հերթին հանգեցնելու է տնտեսության ընդարմացման, էլ  ավելի վատ վիճակին՝ իր բոլոր հետևանքներով: Ըստ այդմ՝ ես որևէ լավատեսական կանխատեսում չունեմ: Չնայած այն բանին, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում դրությունը փրկելու համար, այդուհանդերձ, իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեվերջին մենք կունենանք երկնիշ տնտեսական անկում՝  11-12 տոկոսի շրջակայքում, որը, սակայն, իմ կարծիքով՝ այս իրավիճակում օբյեկտիվ է»,-եզրափակեց Արիստակեսյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում