Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Դադարեցրե՛ք ռուսների հետ քննարկումները և փակե՛ք միգրացիոն գրասենյակները. ՀԻՄԱ՛

Այս տարվա մարտ ամսին «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների անօրինական գործունեության մասին: Միայն այն բանից հետո, երբ մեր նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ հետևողականորեն իրականացրին խնդիրը վեր հանելու աշխատանքը, սայլը տեղից շարժվեց: Եղան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստաելույթներ, հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, նամակներ հղվեցին ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարություններ` Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայության գործունեության իրավական հիմքը պարզելու համար:

Ստացված պատասխաններից ակնհայտ է դարձել, որ այդ ծառայության ներկայացուցչությունները բացարձակապես անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչը փաստել են նախարարությունները, իսկ նրանց կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափմանը նպատակաուղղված քաղաքականություն: Այս ծրագրով, փաստորեն, Հայաստանը դատարկելու հաշվին մեր հայրենակիցներին ուղարկում են Ռուսաստանի` ժողովրդագրական տեսակետից անբարենպաստ շրջաններ` իրավիճակը փրկելու համար: Խնդիրը բարձրաձայնելու արդյունքում ՀՀ իշխանությունները ստիպված էին արձագանքել. անդրադարձ եղավ ամենաբարձր մակարդակով, իսկ գործադիրի ղեկավարի շուրթերով փաստվեց, որ «Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել»: Սակայն տարօրինակ է, որ, ծրագիրն անհապաղ դադարեցնելու և մեղավորներին պարզելու փոխարեն, Տիգրան Սարգսյանը պատրաստվում է «Հայրենակիցներ» ծրագիրը «միջպետական մակարդակով քննարկումների առարկա» դարձնել:

Հաշվի առնելով վերոնշյալը` պահանջում ենք.
• Անհապաղ դադարեցնել այս ծրագրի որևէ քննարկում ՌԴ իշխանությունների հետ,
• Անհապաղ փակել «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները, որոնք անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչպես արել են ԱՊՀ որոշ երկրներ` այդ գրասենյակների գործունեությունը համարելով սպառնալիք ազգային անվտանգությանը,
• Պատասխանատվության ենթարկել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք դրսևորել են հանցավոր անտարբերություն, ինչի արդյունքում իրականացվել է հայաթափման քաղաքականությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է ՀՀ ամենաբարձր ղեկավարությանը:

«ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում