Չիլիում Պույեույե հրաբխի հերթական ժայթքման հետևանքով Արգենտինայի մայրաքաղաքի օդանավակայանում չվերթները հետաձգվել են: Սպասվում է, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում նոր հնարավոր կլինի վերականգնել ուղևորափոխադրումները: Ինչպես նշել են Արգենտինայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունից, ներկա պահին «Բուենոս Այրեսի վրա գտնվող մոխրի ամպի լայնությունը, որը թույլ քամու պատճառով շարունակում է գրեթե անշարժ մնալ, 400 կմ է»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այս հրաբուխն արթնացել է հունիսի 4-ին և այն ժամանակվանից պարբերաբար խնդիրներ է հարուցում տեղի բնակչության և ավիափոխադրումների համար:











































