Քենիայում տղամարդը կտրել է 16-ամյա աղջկա ձեռքը՝ ամուսնության իր առաջարկը մերժելու համար, գրում է Nairobi News- ը:
Նշվում է, որ դանակով զինված տղամարդն սպասել է աղջկան նրա տան մոտ: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց:
«Նա ուզում էր ամուսնանալ ինձ հետ, բայց ես հրաժարվեցի, քանի որ ինձ հետաքրքրում էր ուսումը: Դա նրան դուր չեկավ: Նա բարկացավ ինձ վրա», – պատմել է տուժողը:
Աղջիկը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը հարձակվողին ազատ է արձակել հենց նույն օրը: Աղջիկը պահանջում է կրկին ձերբակալել տղամարդուն և նրան քրեական պատասխանատվության ենթարկել: