Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

24-ժամյա ջրամատակարարումը հեռավոր երազանք չէ. Կ.Օհանյան

24-ժամյա ջրամատակարարումը հեռավոր երազանք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք»-ի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Կարապետ Օհանյանը մեկնաբանեց ամռան ամիսներին ջրամատակարարման անկման պատճառները՝ նշելով, որ շոգ եղանակներին կտրուկ ավելանում է ջրի սպառումը։ «Երևան ջուրն» ի վիճակի կլիներ պահանջարկը բավարարել, սակայն նրա սպասարկման տարածքի զգալի մասում ոռոգման ցանցի բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները կանաչ տարածքները ոռոգում են խմելու ջրով, ինչը խիստ բացասական է անդրադառնում համակարգի գործունեության վրա, հանգեցնում ջրի ճնշման անկմանը, վտանգում ժամանակացույցը: Կ.Օհանյանը նաև ընդգծեց, որ բաշխիչ ցանցում հաշվեկշիռը վերականգնելու, սպառողներին առնվազն հասանելիք նվազագույն ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով՝ ներկայումս տարվում են աշխատանքներ, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն Երևան մղվող ջրի ծավալների ավելացման համար, այլև ջրամատակարարման ցանցի կատարելագործման, նոր ինժեներական լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Հասկանալի է, որ նշված ամառային խնդիրներից զատ, որոնք սեզոնային բնույթ են կրում, համակարգում առկա են այլ՝ ավելի խորքային խնդիրներ, որոնց լուծումը ոչ միայն զգալի ժամանակ են պահանջում, այլև միջոցներ: Ըստ հաշվարկների՝ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,- մեկնաբանեց Կ.Օհանյանը՝ տեղեկացնելով, որ «Երևան ջուրն» իր գործունեության ընթացքում համակարգում ընդամենը ներդրել է մոտ տասնյոթ մլն ԱՄՆ դոլար Համաշխարհային բանկի տրամադրած վարկից և 4.5 մլն դրամ՝ սեփական միջոցներից:

Անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների այն բողոքին, թե շրջանում ջրամատակարարման անկումը կապված է «Ջրաշխարհ» ժամանցային գոտու աշխատանքի հետ՝ ասաց, որ այդ կազմակերպությունն ունի սեփական հորը, որից ստանում է իր պահանջներին բավարար կոշտության ջուր և «Երևան ջուր»-ից շատ քիչ ջուր է սպառում: Կ.Օհանյանը նշեց մի քանի խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն՝ ջրամատակարարման անկման վերացում, ցանցի գոտիավորում, մաշվածության վերացում և բաշխիչ ցանցի խնդիրների վերացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում