Thursday, 30 05 2024
Բաքվի վտանգավոր «հնարքը». խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի խրախուսում
Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. «Ժողովուրդ»
Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին. «Ժողովուրդ»
Ընկույզի ծառի պատճառով կոտրել է տնային կալանքի մեջ գտնվող որդու սենյակի պատուհանի ապակիները
«Որտե՞ղ փնտրել» եկեղեցու հեղինակությունը զրոյացնողներին
Գործողություն եք ուզում չէ՞. վաղը մեքենաներով բոլոր կողմերից մտնում ենք Հանրապետության հրապարակ
«Կղերաֆեոդալական բունտ». պայքարը դասակարգային երա՞նգ է ստանում
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է 79 անշարժ, 43 շարժական գույք, 86 մլրդ 400 մլն դրամ, և այլն
Փոխհատուցումներ կլինեն, մարդկանց պետք է աջակցենք, կլինեն տարբեր ձևերով
Ինչպե՞ս Հայաստանը տեղավորել «եռանդուն եվրոպացի» Մակրոնի հորիզոններում
Ռուսական «շիզոֆաշիզմը» հրապարակ է լցնում. լռեցնել է պետք
Վրաերթ-ավտովթար՝ զորամասի հրամանատարի տեղակալի մասնակցությամբ․ կա 5 վիրավոր
Էներգախափանում չի եղել՝ ամբողջ էներգետիկ համակարգի մասով. կան մասնակի դեպքեր
Դեբեդ գետի մակարդակը հսկայական չափով նվազել է, ինչը թույլ է տալիս աշխատանքներ իրականացնել
Գալստանյանի ամփոփիչ հավաքը․ կադրեր վերևից
Տարբեր աշխատանքներում 60-ից ավելի շինարարական տեխնիկա և 100-ից ավել մեքենա է ընդգրկված
«Հայ խաղաղապահները բարձր կպահեն ՀՀ ԶՈւ պատիվը»․ ԶՈւ ԳՇ պետ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետից պահանջվում է 23 անշարժ,10 շարժական գույք և 1 մլրդ 600 մլն դրամ
23:30
Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին
Մեզանից շատ ժամանակ ու ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջվելու հետևանքները վերացնելու համար
Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
ՃՏՊ Վայոց ձորի Ելփին գյուղի վերջնամասում. կան տուժածներ
22:45
Նյու Յորքում ատենակալները սկսում են Թրամփի մեղավորության աստիճանը պարզելու գործընթացը
Նոր «Իրան-նամե՞»
Նախադրյալներ կան, որ Սալոմե Զուրաբիշվիլին կգլխավորի ընդդիմությունը
Սա սադրանք է եկեղեցական չինովնիկների կողմից․ նրանց չշփոթեք եկեղեցու հետ
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ
21:40
ԱՄՆ-ը տակավին դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն
ՀՀ-ի ինքնիշխանությանն ու անկախությանը վտանգ են ներկայացնում մի քանի երկիր․ Գրիգորյան
Էրդողան-Ալիևի և Փաշինյանի խաղաղության մասին պատկերացումների տարբերությունը

Հայր և որդի Ավետիսյանները բարոյական պատասխանատվություն զգո՞ւմ են. Կոմպրոմատներով հարուստ թեկնածուն չի կարող լինել ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սկսկվել է դատարանի կազմը համալրելու գործընթաց: Կառավարությունը ներկայացրել է իր թեկնածուին, որի անվան շուրջ  աղմկոտ քննարկումներ են ծավալվում: Ինչո՞ւ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը:

Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի առաջադրումը խայտառակություն է. «Չգիտեմ որքանով է վարչապետը տեղյակ եղել նրա գործունեությանը, որն անհամատեղելի է այն պաշտոնի հետ, որին նա հավակնում է… Կասկած չունեմ, որ այս թեկնածուն ՍԴ չի հասնելու՝ կա՛մ իր թեկնածությունը հետ կկանչի, կա՛մ ԱԺ քվեարկությամբ չի ընտրվի: «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ դեռ չեմ քննարկել այս հարցը, բայց հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի:

Այս գործընթացին զուգահեռ շատ ավելի լուրջ աշախատանք ունենք կատարելու՝ բացահայտելու համար այն անձանց, ովքեր ձեռնարկել են Վահրամ Ավետիսյանի առաջադրումը և, ըստ էության, հարվածի տակ են դրել ամբողջ գործընթացը և այն ջանքերը, որ մեկուկես տարի շարունակ գործադրվել են քիչ թե շատ նորմալ ՍԴ ունենալու համար: Մենք հիմա ճակատային կռիվ ենք տալիս թշնամու հետ, և ՍԴ խնդիրը ևս սահմանին հավասարազոր կարևորություն ունի: Սա պետության սահմանադրական անվտանգության հարցն է, մենք չենք կարող արդարադատության կարևորագույն գործառույթները վստահել այն մարդկանց, ովքեր մեծ կոմպրոմատային ժառանգություն ունեն, որը գալիս է իրենց ծնողներից. իրենք կյանքում որևէ վաստակ չունեն, ինչի հասել են, իրենց կոռուպցիոներ հայրերի օգնությամբ են հասել»: Պատգամավորը նաև հավելեց, որ Վ. Ավետիսյանի առաջադրումը ձեռնարկողները պետք է բացահայտվեն և չեզոքացվեն իշխանությունից, որպեսզի այլևս այսպիսի մարտահրավերների առաջ չկանգնեցնեն:

Կարեն Զադոյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, եթե իշխանությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելուց առաջ մրցութային կարգով ընտրեր նրան, և մրցույթի չափորոշիչները պետք է լինեն հստակ՝ ներառելով բարեվարքությունն ու պրոֆեսիոնալ կարողությունները, էթիկան, հաշվետվողականությունը…»:

«Նախորդ 20-25 տարիներին կարևորագույն պաշտոնները զբաղեցրել էին կեղծ, շինծու, ժողովրդավարական արժեքներից զերծ անձինք, ովքեր կերտել էին այդ համակարգը, և հենց նրանցից ազատվելու ցասումը հասունացավ ու 2018թ. առարկայացավ: Հիմա կառավարումը հանձնված է մի իշխանության, որն ունի գրեթե բացարձակ վստահություն, բայց դա բավարար չէ արդյունավետ լուծումներ ապահովելու համար… էֆեկտիվ և արժեքային կառավարման բացակայություն է այն, որ այսօր բերում և պարգևատրում են մեկին, ով, մեծ հաշվով, նորմալ է համարել և առանց վրդովմունքի արել է այն, ինչ տեղի է ունեցել նախորդ 20 տարիների ընթացքում…»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում