Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսը Բեթղեհեմի հիվանդանոցի համար միջոցներ հավաքելու բարեգործական աճուրդին է նվիրել եվրոպական փախստականների ճգնաժամին նվիրված նկարների եռյակը, գրում է The Independent-ը:
«Միջերկրական ծովի տեսարան 2017» խորագրով եռագրության նկարները ցույց են տալիս լքված փրկարարական բաճկոններն ու օղակները: Աշխատանքները գնահատվում են 800 հազար ֆունտ ստերլինգից մինչեւ 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Բենքսի XIX դարի ոճով պատրաստված գործերը հուլիսի 28-ին կհայտնվեն Sotheby’s Rembrant to Richter երեկոյան աճուրդի ժամանակ:
Ստացված հասույթը կտրամադրվի Բեթղեհեմի հիվանդանոցում սուր կաթվածների բուժման բաժանմունքի կառուցմանը և մանկական վերականգնողական սարքավորումների ձեռքբերմանը: