Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ նա արել է ի պատասխան՝ Ծաղկաձորում տեղի ունեցած հայերենի ու հայ գրականության 5-րդ օլիմպիադայի ժամանակ ուսանողի հարցին և որում շոշափվել է Արևմտյան Հայաստանի հարցը։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «Պետական գործչի գլխավոր պարտականությունը սեփական հանրության և հատկապես երիտասարդության նախապատրաստումն է խաղաղության ու բարգավաճման։
Այդպիսի մոտեցումը, որը ժողովուրդների միջև խթանում է ատելություն ու թշնամություն, հանդիսանում է չափազանց անպատասխանատու պահվածք՝ ապագա սերունդների առջև։
Մենք բոլորս փորձում ենք տարածաշրջանում հաստատել խաղաղություն և բարգավաճում։ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունները չեն կարող ծառայել ստեղծագործական նպատակներին»։