Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Միայն Մոսկվան է ակտիվ ջանքեր գործադրել, Մինսկի խմբի մյուս համանախագահները կոչերով են բավարարվել. Տարասով

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: Այս մասին հուլիսի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակելու հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա նշել է, որ երեք պետությունները փոխգործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների միջոցով՝ լարվածությունը նվազեցնելու համար: Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին:

Զախարովան նշել է նաև, որ Սերգեյ Լավրովն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով։

Արդյոք Մոսկվան կփորձի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին գործունեություն ծավալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ մինչ այս պահը Մոսկվան ակտիվ գործունեություն է ծավալել Մինսկի խմբի շրջանակներում, բայց և առանձնացել է համանախագահող մյուս երկրներից: «Այս ընթացքում թե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը և թե՛ Գլխավոր շտաբը մեծ աշխատանք են կատարել իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ, դա ընդունում է թե՛ հայաստանյան և թե՛ ադրբեջանական կողմը։ Այսինքն՝ Մինսկի խմբի բոլոր համանախագահներից միայն Մոսկվան է, որ պրակտիկ աշխատանք է կատարել, մինչդեռ մյուս համանախագահող երկրները հայտարարություններ էին անում, խաղաղության կոչեր հնչեցնում և ոչ մի կոնկրետ գործողություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ամենայն հավանականությամբ Տավուշի սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կհանդարտվեն, կամ էլ հնարավոր են միջնորդների ներգրավվածություն, հանդիպումներ. «Բաքուն ակտիվացել է, կա նոր արտգործնախարար, նախագահի օգնական Հաջիևն էլ ուշագրավ հայտարարություններ է անում։ Մասնավորապես՝ առաջարկում է, որ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները հատուկ նիստ անցկացնեն, կտրուկ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ նշելով, որ պետք է օրակարգ փոխվի։ Նաև կա ցանկություն, որ առաջիկայում այդ ուղղությամբ աշխատեն Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը և գումարած Հայաստանր։ Սա, սակայն, բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում»։

Դիտարկմանը, թե Հայաստանը երբեք չի համաձայնի, որ Թուրքիան միջնորդական դեր ստանձնի, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց. «Հիմա հարցը դա չէ։ Մենք տեսնում ենք, թե Թուրքիան ինչքան ակտիվ է այս փուլում, բացահայտ հայտարարություններ է անում, ուզում է դիրքերն ամրապնդել Կովկասում։ Նույնիսկ խոսք գնաց զորք ուղարկելու մասին, բայց եթե դա տեղի ունենար, Ռուսաստանն էլ իր զորքը պետք է գործի դներ, ու շատ բարդ իրավիճակ կստեղծվեր։ Ռիսկի չդիմեցին։ Արդյոք հիմա կհաջողվի՞ վերադառնալ հին բանակցային գործընթացին՝ նկատի ունեմ նրան, որ կար նախքան տավուշյան իրադարձությունները՝ բարդ է գուշակել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում