Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի թեմային անդրադառնալով` թուրքական Sabah օրաթերթը գրել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Հայաստանի և Թուրքիայի նախագահները. «Երկու երկրների նախագահներն Աստանայում եթե անգամ հանդիպեն, դեռ չի ակնկալվում, որ հայ-թուրքական սառեցված արձանագրությունների հարցը քննարկելու համար երկկողմ հանդիպում կկազմակերպվի»: