Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

ԲՀԿ կծիկը քանդվո՞ւմ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նախագահին տեղեկացրել է խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Մամուլը դեռևս օրեր առաջ արձանագրել էր, որ Սերգեյ Բագրատյանը վերջին շրջանում բավականին պասիվացրել է իր աշխատանքը խմբակցությունում և չէր մասնակցում նաև նաև Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար արվող ակցիաներին: Խմբակցությունից դուրս գալու մասին նրա դիմումը փաստորեն վկայում է այդ դիտարկման, այսպես ասած, իրավացիությունը:

Տեղի ունեցողը հետաքրքիր է իհարկե ներքաղաքական դաշտում ծավալված զարգացումների լայն համատեքստում: Հատկանշական է նաև, որ Սերգեյ Բագրատյանի դիմումի մասին հայտնի դարձավ նախօրեին հրապարակված տեղեկությունից հետո, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Գագիկ Ծառուկյանի հարցով: Ըստ դիմումի, որի հիման վրա հարուցվել է վարույթը, Գագիկ Ծառուկյանն առերևույթ խախտել է պատգամավորի կարգավիճակի և բիզնեսի համատեղելիության արգելքը՝ մասնակցելով իր սեփականություն հանդիսացող կոնցեռնի կառավարման գործընթացին, ընդհանուր ժողովին և ստորագրելով արձանագրություն:

Նրա փաստաբանները հայտարարել են, թե չկա որևէ խախտում, բայց հարցը ԿԿՀ-ում է, և այն չափազանց պատասխանատու գործ է՝ հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերում է Հայաստանում մշտապես աչքի ընկած և պարբերաբար շրջանառված ու փակված, այդ թվում՝ մեկ անգամ էլ հետհեղափոխական ժամանակաշրջանում փակված թեմայի՝ Ծառուկյանի բիզնեսի և քաղաքականության սերտաճման թեմային: Եվ հաշվի առնելով նաև այդ թեմայով հատկապես վերջերս տեղի ունեցած ներքին զարգացումներն ու վարչապետ Փաշինյանի կոշտ ելույթները՝ ԿԿՀ-ում թեմայի շոշափումն ու հերթական անգամ փակումը անկասկած բավականին տհաճ քաղաքական նստվածք կթողնեն կառավարող մեծամասնության հանրային վարկանիշի վրա:

Այդ համատեքստում արդյոք «կծիկը քանդվելու» որոշակի ցուցի՞չ է ԲՀԿ խմբակցության պատգամավորի դիմումը, թե՞ այն զուգադիպել է ԲՀԿ շուրջ զարգացումներին, գուցե պայմանավորված է նաև դրանցով, սակայն ավելի ներքին հարաբերությունների դրսևորում է և չի վերածվի ընդհանուր միտման:

Միևնույն ժամանակ, քաղաքական հանգամանքներից դուրս, բայց դրանց ծավալման ծիրում, պատգամավորի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հանգամանքը անկասկած բավականին ուշագրավ է նաև ԲՀԿ նախագահի տան խուզարկության ընթացքում հայտնաբերված հայտնի երդմնագրերի իրողության ֆոնին, որ կային ԲՀԿ խմբակցության այլ ներկայացուցիչների անուններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում