Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի առողջական վիճակը, որը հոսպիտալացվել էր լեղապարկի բորբոքման պատճառով, կայուն է և մտահոգիչ չի, գրում է «Ալ-Օկազ» թերթը ՝ վկայակոչելով աղբյուրների:
«Թագավոր Սալմանը լավ է, նրա առողջության համար անհանգստանալու առիթ չկա», – ասել են աղբյուրները:
Հուլիսի 19-ին միապետին տեղափոխել էին հիվանդանոց՝ լեղապարկի բորբոքման սրացման ֆոնին հետազոտություն անցկացնելու համար: