Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

«Փաշինյանի հայտարարությունը 2016թ.-ի Վիեննայի բանակցություններում ՀՀ-ի դիրքորոշման շարունակությունն էր, որին Բաքուն երբեք չի համաձայնի»

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ ատոմակայանը ռմբակոծել որևէ մեկը չի պատրաստվում. Ադրբեջանի պաշտպանության նախարարության  այդ հայտարարությունը կարելի է հումորով ընկալել, սակայն մյուս կողմից էլ՝  սա փաստում է ադրբեջանական վերնախավում առկա լուրջ պրոբլեմների մասին, այսինքն՝ սա  ցուցիչն է այն բանի, որ Ադրբեջանի էլիտան բավականին նյարդայնացած է:

Ես չեմ բացառում նաև, որ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությամբ՝ Ալիևը չի սահմանափակվի, այլ  սրան կհաջորդեն նաև Ադրբեջանի այլ պաշտոնատար անձանց  պաշտոնանկություններ, ինչը նույնպես վկայում է Ադրբեջանում առկա ներքաղաքական ճգնաժամի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Ադրբեջանի վերոնշյալ հայտարարությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես հայտարարելով.

«Սա մի հայտարարություն է, որն աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգ ստեղծվի»:

Ինչ վերաբերում է  վարչապետի այս հայտարարությանը, ապա  Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սա 2016թ-ի Վիեննայի բանակցություններում  Հայաստանի դիրքորոշման տրամաբանության շարունակությունն է, որին, սակայն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձել ենք նաև  հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից մի քանի օր շարունակ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատճառներին, հուլիսի 18-ին սահմանային իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ում վարչապետ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը և մի շարք այլ հարցերի:

 

Մանրամասները՝  տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում