Այսօր ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՊՏՀ-ում կայացած ռեկտորի ընտրությանը, նշեց, որ այն ապօրինաբար է կայացել. «Ընտրությունը կազմակերպվել է առանց խորհրդի նիստ հրավիրելու, առանց խորհրդի անդամների ծանուցման»։
Հայրապետյանը նշեց, որ իրեն պաշտոնը չի հետաքրքրում. «Ինձ հաճախակի հարցնում են՝ արդյոք ես մասնակցելու եմ ռեկտորի թափուր մրցույթին։ Մրցույթը, ես վստահ եմ, որ տեղի ունենալու է, քանի որ մրցույթն, իրականում, տեղի չի ունեցել։ Ես միշտ պատասխանում եմ՝ կախված է ուսանողների ցանկությունից։ Անգամ, եթե ես նկատեմ, որ այդ ցանկությունը կա, բայց բավականաչափ մեծ չէ, ես չեմ մասնակցելու»։