ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատու Մորգան Օրտեգուսը, խոսելով լրագրողների հետ, հայտարարել է, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք ավարտվել են կիրակի, հուլիսի 19-ին, օրինական չեն:
«Նախագահ Ասադի ռեժիմը փորձում է Սիրիայում տեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները ներկայացնել որպես հաջողություն ընդդեմ Արևմուտքի դավադրության: Իրականում սա ևս մեկ քայլ է Ասադի կողմից բեմադրված ոչ ազատ ընտրությունների շարքում, որոնցում սիրիացի ժողովուրդն իրական ընտրություն չունի», – հայտարարել է նա: