Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել: Մասնավորապես, փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն կդառնա ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ղեկավարը: Բելառուսն ԱՄՆ-ում դեսպան է նշանակել 12 տարվա ընթացքում առաջին անգամ:
Ըստ ԲԵԼՏԱ-ի, Նիդեռլանդներում դեսպան կդառնա Բելառուսի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն:
Գերատեսչության ղեկավարի ևս մեկ տեղակալ՝ Անդրեյ Դապկյունասը, դեսպան կդառնա Ավստրիայում: Նա նաև համատեղության կարգով կստանձնի դեսպանի պաշտոնը Սլովենիայում: Նա նաև կդառնա Բելառուսի մշտական ներկայացուցիչը Վիեննայի միջազգային կազմակերպություններում և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ):







































