Ռեփեր Քանյե Ուեսթը Հարավային Կարոլինա նահանգի բնակիչներին խնդրում է ստորագրել միջնորդագիր իրեն քվեաթերթիկում ներառելու համար: Այսպիսի կոչ է նա հրապարակել Twitter-ի իր էջում` թողնելով միջնորդագրի հղումը:
«Ես թողնում եմ իմ ստորագրությունը Հարավային Կարոլինայի քվեաթերթիկում Քանյե Ուեսթին ներառելու համար»,- նշված է միջնորդագրի տեքստում:
Հարավային Կարոլինայում որպես նախագահի թեկնածու գրանցման վերջնաժամկետը լրացել է ընթացիկ տարվա հուլիսի 15-ին: Նրան քվեաթերթիկում ներառելու համար պահանջվում է 10 հազար ստորագրություն: